414.12
4.76
387.28
+19
Եղանակը Երևանում
Հայ

Սերժ Սարգսյան. խոսքը հանրահավաքներն անցկացնելու ձևի մեջ է և ոչ թե իրավունքները սահմանափակելու (ՎԻԴԵՈ)

23:35
18 Ապրիլի 2018
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաալիքին և պատմել է, թե ինչպես հանրահավաքները կարող են ազդել երկրի տնտեսական զարգացման վրա:

«Տասը տարիների ընթացքում Հայաստանը միայն մեկ հանգիստ տարի է ունեցել, որ չի եղել արտաքին և ներքին անկայունություն: Միակ տարին է երևի 2017թ-ը, երբ փողոցներում միտինգներ չկային, հանգիստ կարելի էր տուրիստներին գալ Երևան, ներդրողներին գալ ու ներդրումներ անել: Միակ տարին էր, և այդ տարին մենք ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ: Մեզ պետք է մի քանի տարի, որ այդ տնտեսական աճն ավելի շոշափելի դառնա մարդկանց համար»,- ասել է Սարգսյանը:

Загружается новость ... "Право"

Նա միաժամանակ չի բացառել, որ, միևնույն է, դժգոհություն լինելու է, որովհետև մարդը ինչքան շատ ավելի լավ սկսի ապրել, այնքան պահանջները մեծանալու են:

«Բայց խնդիրն այն է, որպեսզի մենք հասնենք մի այնպիսի նվազագույն մակարդակի, որպեսզի գոնե ցանկությունների կեսը մարդիկ կարողանան իրականացնել: Սա է ամբողջ խնդիրը»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Այն հարցին, թե արդյոք հանրահավաքները խոչընդոտում են տնտեսական աճին` Սարգսյանն ասել է, որ դա կարող է այլ կերպ մեկնաբանվել: Մարդկանց իրավունքներն առաջնային են: Բայց միայն երբ դրանք իրականացվում են տրամաբանության սահմաններում, դրանք չեն խոչընդոտի զարգացմանը:

«Սակայն երբ դրանք դառնում են անհամաչափ, երբ դրանք վերածվում են խցանումների Երևանում, ապա Դուք ինչ եք կարծում՝ դա կարո՞ղ է արդյոք դրականորեն ազդել: Ասենք, եթե դուք որոշել եք գնալ Փարիզ, և տեսնում եք, որ տրանսպորտը չի գործում հանրահավաքների պատճառով: Դուք կգնա՞ք»,- հարցադրում է կատարում Սերժ Սարգսյանը:

Նա նաև առաջարկել է իրավիճակին նայել ներդրողի աչքերով, ով ընտրում է մի երկիր, որտեղ կարող է ունենալ գերշահույթ կամ մի երկիր, որտեղ կատարյալ գործում են օրենքները, և կայունություն կա:

«Ինչու՞ ես պիտի գնամ մի տեղ ներդրում անեմ, որտեղ անհանգստություն կա, որտեղ հանկարծ բազմությունը կարող է ներխուժել քո օֆիս և ասել, թե գիտեք` մենք ձեր ազատությունը սահմանափակում ենք: Խոսքն անցկացնելու ձևի մեջ է և ոչ թե իրավունքները սահմանափակելու: Մենք երբեք, որևէ պարագայում չենք գնա իրավունքների սահմանափակման»,- ասել է Հայաստանի վարչապետը: -0-




Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:58
05 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենը երեք օր կաշխատի արտակարգ ռեժիմով
15:16
05 Հունիսի 2023
Ես իմ կամքով եմ նստել մեքենան. Աշոտ Փաշինյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
Ես իմ կամքով եմ նստել մեքենան, այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը` անդրադառնալով իրեն առևանգելու մասին գործին. ՎԻԴԵՈ
14:28
05 Հունիսի 2023
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
Հիվանդանոցում մահացել է Գառնիի մոտ ողբերգական վթարից տուժած ևս մեկ երեխա
12:43
05 Հունիսի 2023
Երևանում շահագործման է հանձնվել առաջին ավտոբուսային առանձնացված gիծը
Ներկայումս աշխատանքներ են տարվում Գայի պողոտան ավտոբուսային առանձնացված գծով կահավորելու մասով
11:25
05 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Դատարանը բեկանեց Փաշինյանի որդուն առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումը, որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը
11:16
05 Հունիսի 2023
Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է
12:40
04 Հունիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
Ուշադրություն. այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
11:37
04 Հունիսի 2023
Սալմոնելա և մանրէներ. ՀՀ-ում որոշ ընկերությունների թռչնամսի նմուշներում արձանագրվել են անհամապատասխանություններ
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15․05․2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր
19:50
03 Հունիսի 2023
Խորասուզվելով գինու արբեցնող ալիքների մեջ. Երևանում մեկնարկել են «Գինու օրերը» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն