ՍԴ–ն տեղափոխել է Քոչարյանի գործով դիմումների քննումը

28.08.2019, 20:52
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՍԴ–ն դիմումների քննումը սկսելու է օգոստոսի 29–ին
ՍԴ–ն տեղափոխել է Քոչարյանի գործով դիմումների քննումը
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 3–ին կսկսի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկու դիմումների քննումը` նրան առաջադրված մեղադրանքների` Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ, ասվում է դատարանի ժամանակացույցում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՍԴ–ն դիմումների քննումը սկսելու է օգոստոսի 29–ին։ 

Загружается новость ... "Лево"

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Որպես մեղադրյալներ ներգրավված են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով ազատ էր արձակվել 5մլն դրամ գրավի դիմաց և ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանն ու Սեյրան Օհանյանը։ Փետրվարի 7–ին Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Փետրվարի 12–ին ՀՔԾ–ն նոր մեղադրանք է առաջադրել Քոչարյանին։

Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ:–0–