«Սասունցի Դավիթ» կայարանի մերձակայքի կիսակառույցը կքանդվի, իսկ Ֆիրդուսի շուկան կվերակառուցվի
08.02.2017,
17:24
2017-ի կառուցապատման ներդրումային փաթեթներով ամբողջապես իրատեսական են 105 միլիոն դոլարի քաղաքաշինական ծրագրերը:
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. 2017-ի կառուցապատման ներդրումային փաթեթներով ամբողջապես իրատեսական են 105 միլիոն դոլարի քաղաքաշինական ծրագրերը, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:
Նրա խոսքով, այս ծրագրերի իրականացման համար կան ներդրողներ, կա գումար, բանկային երաշխիք, էսքիզային նախագիծ, պետք է ուղղակի աշխատանքային նախագիծ արվի, հայտնում է Panorama.am-ը:
Սարգսյանն ասել է, որ 105 միլիոն դոլարի ծրագրերի մեջ չեն մտնում այն ծրագրերը, որոնք այս պահին ընթացքի մեջ են, մասնավորապես՝ «Դվին» հյուրանոցը, կրկեսի շենքը, ճանապարհաշինարակական ծրագրերը, փոքր ծավալի շինարարությունները:
Նշված ծրագրերի շրջանակում Երևանի կայարանամերձ հրապարակում գտնվող կիսակառույցը քանդվելու է, տեղում կառուցվելու է նոր բազմաֆունկցիոնալ շինություն՝ հյուրանոցներ, առևտրային, հասարակական, գրասենյակային հատվածներ, հետևի մասում՝ բնակելի հատված։
Երևանում ծրագրված այլ նախագծերի շրջանակում Արշակունյաց պողոտայի վրա (նախկին Ձերժինսկու գործարանի տարածքում) կկառուցվի հյուրանոցային և վարչահասարակական համալիր։ Ֆիրդուսի շուկայի տարածքում կկառուցվի մոտ 90 մ. տրամագծով ամբողջապես կոր, օղակաձև նոր հրապարակ։
Նարեկ Սարգսյանն ավելացրել է, որ ծրագրերի 50 տոկոսն ուղղված է բնակարանաշինությանը (ներդրումների 5 տոկոսն է լինելու պետական բյուջեից, 95 տոկոսը՝ մասնավոր ներդրումներ են), մյուս 50 տոկոսը՝ հյուրանոցային, հասարակական բնույթի այլ շինարարության: Նա նաև տեղեկացրել է, որ ներդրողների 50 տոկոսը տեղացի են, 50 տոկոսը՝ արտերկրից:
Նախագծային աշխատանքներն ընթացքի մեջ են, քննարկվում է նախագծային հայեցակարգը: Ներդրողը օտարազգի է:
Սարգսյանն ասել է, որ ներդրողը համաձայնվել է իր առաջարկի հետ և այդ մասում կգործի նաև «Սասունցի Դավիթ» կինոթատրոն, թեև նախապես ծրագրված չի եղել: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է $60 մլն-ից ավելի, այս տարվա համար նախատեսված է $10 մլն ներդրում, նախատեսվում է ծրագիրն ավարտել երեք տարում: -0-