Սարսափելի սառնամանիքները շրջանցեցին Հայաստանը

20.11.2016, 18:55
Հայաստանը հայտնվել է սառն օդային հոսանքների ազդեցության գոտուց դուրս:
Սարսափելի սառնամանիքները շրջանցեցին Հայաստանը
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը հայտնվել է սառն օդային հոսանքների ազդեցության գոտուց դուրս:

«Այսօր Հայաստանից մոտ 300կմ հյուիսով անցան մինչև -25 աստիճան ջերմաստիճան ունեցող օդային հոսանքներ, եթե հանկարծ դրանք մտնեին մեր երկիր Երևանում -20 աստիճան սառնամանիքը պատրաստ էր»,- Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: