«Սարերի հովին մեռնեմ». ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով

04.07.2017, 14:45
Սև ծովից  մթնոլորտային ցուրտ ճակատ է մոտենում։
«Սարերի հովին մեռնեմ». ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Եղանակը կցրտի Սև ծովից եկող մթնոլորտային ցուրտ ճակատի պատճառով, հատկապես մարզերում ավելի զով կլինի։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, հուլիսի 7-8-ից սկսած Հայաստանում ջերմաստիճանը էականորեն կնվազի։

Загружается новость ... "Право"

Ջերմաստիճանը կնվազի 7-8, ընդհուպ մինչև 10 աստիճանով և կպահպանվի մի քանի օր շարունակ, այս ընթացքում կլինեն նաև անձրևներ:

«Հուլիսի 8–ին Երևանում կլինի 32 աստիճան տաքություն, իսկ մարզերում ավելի զով կլինի»,– ասաց Սուրենյանը:

Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Սյունիքի մարզում գիշերը կլինի +8, իսկ ցերեկը +23 աստիճան։ Ընդ որում` հուլիսի 7-8–ին գրեթե ամենուրեք կլինեն ամպրոպներ։

Սակայն, ըստ օդերևութաբանի, 3-4 օրվա այսպիսի եղանակից հետո կրկին կշոգի։ -0-