Սահմանադրական բարեփոխումներ` ընդդիմությունից. Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի «ժողովրդավարության կղզյակ»

18.02.2019, 18:08
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախապատրաստել է և շուտով խորհրդարանի դիտարկմանը կներկայացնի Սահմանադրության փոփոխություններ:
Սահմանադրական բարեփոխումներ` ընդդիմությունից. Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի «ժողովրդավարության կղզյակ»
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախապատրաստել է և շուտով խորհրդարանի դիտարկմանը կներկայացնի Սահմանադրության փոփոխությունները, որոնք պետք չի լինի ներկայացնել հանրաքվեի։ Այդ մասին երկուշաբթի ճեպազրույցներում ասաց խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, որ առաջարկությունների փաթեթը պատրաստվել է դեռևս նախորդ կառավարության ժամանակ, սակայն այդպես էլ չի ներկայացվել քննարկման։

«Խոսքը խորհրդարանական խմբակցությունների դերի մեծացման, այդ թվում` նախագահի թեկնածու ներկայացնելու հնարավորություն ունենալու մասին է։ եթե խմբակցությունը կարող է վարչապետի թեկնածու առաջադրել, ապա անտրամաբանական է քաղաքացիների ստորագրություններ հավաքել նախագահի սեփական թեկնածուին առաջադրելու համար»,– ասաց Մարուքյանը։

Լրացումների թվում նա նշեց նաև խմբակցություններին որոշ օպերատիվ հարցերով քննչական ի ստեղծում նախաձեռնելու, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու հնարավորության ընձեռումն է։

Մարուքյանը հիշեցրեց, որ այսօր Օմբուդսմենը կարող է դիմել Սահմանադրական դատարն, իսկ խորհրդարանական խմբակցությունը չի կարող հայտարարել օրենքի հակասահմանադրականության մասին` դրա համար ստորագրահավաք է պետք։

Загружается новость ... "Право"

Միաժամանակ, նրա խոսքով, սխալ կլինի զրկել խմբակցություններն այս լիազորություններից։

«Դրան զուգահետ որոշ գործառույթներ պետք է վարչապետից անցնեն կառավարությանը և խորհրդարանի վերահսկողության ներքո։ Եթե դա հաջողվի, ապա Հայաստանը կդառնա տարածաշրջանի ժողովրդավարության կղզյակ։ Մենք «հնարավորությունների լայն բացված պատուհան» ունենք, որից անհրաժեշտ է օգտվել»,– ասաց Մարուքյանը։

Նրա կարծիքով, Հայաստանն առայժմ չի անցել խորհրդարանական կառավարման։
«Սա առայժմ միֆ է և ֆեյք համակարգ։ Մեր նախաձեռնությունն ուղղված է դրա լիարժեք իրագործմանը, քանի որ մենք նաև մտադիր ենք նախատեսել սուպերվարչապետական գործառույթների կրճատում»,– ասաց Մարուքյանը։ -0-