418.53
4.84
387.03
+26
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանից Հայաստան իրականացված փոխանցումները մարտին աճել են 1.3 տոկոսով

16:24
02 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակով Ռուսաստանից Հայաստան իրականացված մասնավոր փոխանցումները 2016 թ.–ի մարտին կազմել են մոտ 59,3 մլն դոլար` մեկ ամսում ավելանալով 1.3 տոկոսով։

Ընդ որում, Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները, 2015 թ.-ի մարտի համեմատ, նվազել են 2.8 տոկոսով:

Հայաստան իրականացված դրակաման փոխանցումները 2015 թ.-ի ընթացքում նվազել են 30 տոկոսով` կազմելով 1 208,47 մլն դոլար:

Մասնավոր փոխանցումների կրճատումը հիմնականում պայամանավորված է ռուբլու հսկայական արժեզրկման հետևանքով ռուսական դրամական փոխացումների նվազմամբ: Ռուսաստանից հանրապետություն իրականացված դրամական փոխանցումները 2015 թ.-ին նվազել են 36,1 տոկոսով` կազմելով 915,9 մլն դոլար:

Չնայած Ռուսաստանից դրամական փոխանցումների զգալի կրճատմանը, նրանց մասնաբաժինը հանրապետություն իրականացված փոխանցումների համախառն ծավալում գերիշխող է մնացած երկրների շրջանում: Հանրապետություն իրականացվող մասնավոր փոխանցումների համախառն ծավալում ռուսաստանյան փոխանցումների մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 55 տոկոս:

Հատկանշական է, որ մարտին Հայաստանից Ռուսաստան դրամական միջոցների արտահոսքը, նախորդ ամսվա համեմատ, աճել է 1 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ` 47.7 տոկոսով` կազմելով 35.3 մլն դոլար:

Այսպիսով, Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է ընդամենը 23,9 մլն դոլար, ինչը 1,9 տոկոսով ավել է նախորդ ամսվա ցուցանիշից, բայց 35.3 տոկոսով քիչ է 2015 թ.-ի համարժեք ժամանակահատվածի ցուցանիշից:

2016 թ.-ի մարտին հանրապետություն իրականացված դրամական փոխանցումների ծավալը կազմել են ավելի քան 107.9 մլն դոլար` մեկ ամսում աճելով 1 տոկոսով և նվազելով 4.6 տոկոսով` 2015 թ.-ի մարտի համեմատ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:22
18 Մայիսի 2023
4,2 միլիարդ դրամ կտրամադրվի գիտական կենտրոնները ժամանակակից սարքերով վերազինելու համար
Մրցույթի արդյունքում 25 պետական գիտական կազմակերպություն և բուհ Գիտության կոմիտեի միջոցով ձեռք կբերի 54 սարք/սարքավորում՝ ընդհանուր 4 միլիարդ 200 միլիոն դրամ արժողությամբ
12:32
18 Մայիսի 2023
Հունիսի 1–ից վարորդները կտուգանվեն, եթե մեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված լինի. ոստիկանություն (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն, ոստիկանությունը զգուշացնում է. հունիսի 1–ից վարորդները կտուգանվեն, եթե մեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված լինի. ՎԻԴԵՈ
10:24
18 Մայիսի 2023
Այսօր նախատեսված է Աշոտ Փաշինյանի առերեսումը զոհված զինծառայողի մայրիկի հետ
Այսօր նախատեսված է Աշոտ Փաշինյանի առերեսումը զոհված զինծառայողի մայրիկի հետ, ով ձերբակալվել է Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի մեղադրանքով
21:31
17 Մայիսի 2023
Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է
Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է
20:03
17 Մայիսի 2023
Զոհվել է այսօր Ադրբեջանի կրակից վիրավորված զինծառայողը, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում
Զոհվել է այսօր Ադրբեջանի կրակից վիրավորված զինծառայողը, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում
19:57
17 Մայիսի 2023
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը հերքել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին տեղեկությունները
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը հերքել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին տեղեկությունները
18:31
17 Մայիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորում է ստացել զինծառայողն ու նրան օգնության հասած բուժակը
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորում է ստացել զինծառայողն ու նրան օգնության հասած բուժակը
15:29
17 Մայիսի 2023
Ինչպես օգտվել միասնական տոմսային համակարգից ու տերմինալով ձեռք բերել ուղետոմս (ՎԻԴԵՈ)
Ինչպես օգտվել միասնական տոմսային համակարգից ու տերմինալով ձեռք բերել ուղետոմս. ՎԻԴԵՈ
13:38
17 Մայիսի 2023
Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը
Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը
12:43
17 Մայիսի 2023
Fix Price–ն իր առաջին խանութն է բացել Երևանում
Fix Price–ն իր առաջին խանութն է բացել Երևանում, առաջիկա ամիսներին կբացի երկրորդ խանութը
11:32
17 Մայիսի 2023
ՀՀ–ում հայտնաբերվել է շուրջ 1 տոննա քաշով կոկաին` մոտ 250մլն եվրո արժողությամբ
Մոտ 1 տոննա քաշով կոկաինն այժմ գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում
10:58
17 Մայիսի 2023
Վթար է. 24 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
Վթար է. 24 ժամ ջուր չի լինի Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում