ՌԴ դեսպանության և հայկական ԶԼՄ–ների միջև գործակցությունը նոր մակարդակում է. ՌԴ դեսպան

14.12.2015, 17:02
Ռուսաստանի դեսպանության և հայկական ԶԼՄ–ների միջև գործակցությունը 2015 թվականին նոր մակարդակ է բարձրացել, ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։
ՌԴ դեսպանության և հայկական ԶԼՄ–ների միջև գործակցությունը նոր մակարդակում է. ՌԴ դեսպան
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի դեսպանության և հայկական ԶԼՄ–ների միջև գործակցությունը 2015 թվականին նոր մակարդակ է բարձրացել, ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։

«Կուզեի երախտագիտությամբ նշել, որ ավարտվող տարում դեսպանության, գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի, Հայաստանում ռուսական կազմակերպությունների և ներկայացուցչությունների գործակցությունը ԶԼՄ–ների հետ նոր մակարդակ են բարձրացել»,– ասաց Վոլինկինը` ամփոփելով տարվա արդյունքները։

Ըստ նրա, դեսպանությունն իր կողմից փորձել է լրատվական աշխատանքն ավելի բաց և թափանցիկ դարձնել` օպերատիվ և կանոնավոր կերպով նյութեր են հրապարակվել դեսպանության կայքում, ակտիվ էջեր են եղել Facebook–ում և Twitter–ում, մամուլի հաղորդագրություններ են հրապարակվել, մամուլի ասուլիսներ և կլոր սեղաններ են անցկացվել։

«Կարող եմ ասել, որ մենք լրջորեն ուժեղացրել ենք այս տարվա մեր գործակցության տեղեկատվական բաղադրիչը։ Այդ աշխատանքը կառուցվել է` ելնելով Ռուսաստանի մասին օբյեկտիվ տեղեկատվության տրամադրումից, դրա արտաքին քաղաքական կուրսից, ռուս–հայկական հարաբերությունների ձևաչափից»,– ասաց Վոլինկինը։

Նա բարձր գնահատեց այդ գործակցությունը և հույս հայտնեց, որ, չնայած տեղեկատվական պատերազմների և ապատեղեկատվության մեծ հոսքից, հաջորդ տարի փոխգործակցության նոր մակարդակ կգրանցվի։ -0-