Քաղաքացին հուզական ծանր վիճակում ուզել է նետվել Դավիթաշենի կամրջից
02.08.2019,
11:54
Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել Երևանում։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել Երևանում։
Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, օգոստոսի 1-ին, ժամը 21:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա նկատվել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացի։
Ըստ ահազանգի, քաղաքացին ինքնասպանություն գործելու մտադրություն է հայտնել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է հուզական ծանր վիճակում և ցանկացել է ինքնասպան լինել` նետվելով Հովսեփ Էմինի փողոցի վերգետնյա կամրջից:
«Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն ուղեկցել են Արաբկիրի ոստիկանության բաժին, որտեղ հոգեբանը վերջինիս ցուցաբերել է հոգեբանական աջակցություն»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-