+5
Եղանակը Երևանում
Հայ

Փորձագետը նշել է, թե որն է հայերի հիմնական հոգեկան խանգարումը

21:10
04 Սեպտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պաշտոնական տվյալներով, Հայաստանի բնակչության 1 տոկոսը տառապում է հոգեկան խանգարումներով, սակայն իրական թիվը շատ ավելի մեծ է, հայտնեց Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական հոգեբանության ամբիոնի ղեկավար Խաչատուր Գասպարյանը։

«Այդ տվյալները չեն խոսում այն մասին, որ մենք առողջ ազգ ենք, այլ այն մասին, որ չունենք հստակ վիճակագրություն։ Հայաստանում հաշվի են առնվել միայն այն անձիք, ովքոր դիմել են ստացիոնար հոգեկան բուժման։ Դա մեթոդաբանական մեծ խնդիր է, և Հայաստանի առողջապահության նախարարությունը պետք է վերանայի այդ վիճակագրական տվյալները»,– երկուշաբթի լրագրողներին ասաց Գասպարյանը։

Նրա խոսքով, համաշխարհային վիճակագրության համաձայն, ամեն երկրում բնակչության մինչև 15 տոկոսն ունի զանազան մտավոր և հոգեկան խնդիրներ։ Հայաստանում այդպիսի մարդկանց թիվը տատանվում է 7-15 տոկոսի սահմաններում։

Գասպարյանն ընդգծեց, որ հիվանդների մեծ մասի մոտ ախտորոշվում է օբսեսիվ–կոմպուլսիվային խանգարում (կպչուն վիճակների նևրոզ)։ Հայաստանի բնակչության համար խանգարումների այս տեսակները պաթոլոգիական են։

«Պաթոլոգիական են համարվում այն դեպքերը, երբ մարդը չի կարողանում իր արարքներին տրամաբանական բացատրություն տալ։ Օրինակ, երբ մարդը ծառ է տեսնում, նա պետք է երկու անգամ թակի դրա վրա` կողքով անցնելիս, կամ, փողոցով զբոսնելիս մարդը մտովի հաշվում է շենքի հարկերի թիվը և այլն»,– ասաց նա։

Загружается новость ... "Право"

Գասպարյանի խոսքով, հայերի ամենասուր հոգեբանական խնդիրները կապված են պատմական իրադարձությունների հետ` Ցեղասպանության և Արցախյան պատերազմի։

Ինչ վերաբերում է մտավոր և հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց բուժմանը, ապա, նրա խոսքով, նրանց բուժման համար բյուջեից հատկացված գումարի մեծ մասը` ավելի քան 90 տոկոսը, ծախսվում է հիվանդանոցների վրա, սակայն ողջ աշխարհում ապացուցվել է, որ կանխարգելիչ ամբուլատոր բուժումն ավելի արդյունավետ է։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
12:09
22 Մարտի 2023
Գլխի շրջանում վնասվածքներով երկու ռուս զինծառայողներ բուժօգնություն են ստացել Գորիսի ԲԿ-ում. Սյունիքի մարզպետարան
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ նախօրեին Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող
11:01
22 Մարտի 2023
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
16:36
21 Մարտի 2023
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
15:57
21 Մարտի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից
10:00
21 Մարտի 2023
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
22:18
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
15:16
20 Մարտի 2023
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է. ԱԺ նախագահ
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, hայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը