ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի ՌԱՀ արտադրանքը կարող է ոչ միայն ապահովել ներքին շուկան, այլ նաև դիմանալ արտաքին շուկայի մրցունակությունը, կարծում է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
«Սպառազինության շուկան բավականին հագեցած է, այնտեղ կան բրենդներ, և այնտեղ ներթափանցելը բավականին բարդ է։ Մենք չենք կարող, ենթադրենք, արտադրել տանկեր, սպառազինության այլ տեսակներ` կախված մեր ռեսուրսներից, տնտեսության և տեխնոլոգիաների վիճակից, բայ որոշակի տեսակներ կարող են, անշուշտ, մեզ մրցունակ դարձնել»,– ասաց պաշտպանության նախկին նախարարը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
Загружается новость ... "Лево"
Նրա խոսքով, դրանք ռադիոլոկացիոն կայաններն են, ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգերը, անօդաչուները, գիշերային նշանառուները, այսինքն, սպառազինության այն տեսակները, որոնք հայկական արդյունաբերությունը կարող է հաջողությամբ իրագործել։
Հարությունյանը նշեց հայկական կողմի` դեռևս խորհրդային ժամանակներից շառանգած բարձր տեխնոլոգիաների առավելությունները։
ՊՆ նախկին նախարարն ընդգծեց, որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում ռազմական տեխնիկան արտադրվում է արտոնագրով կամ ստացված տեխնոլոգիաներով, և զուտ ադրբեջանական ռազմական արտադրություն մինչ օրս գոյություն չունի։
Միաժամանակ, մեկնաբանելով Ռուսաստանի` սպառազինություն գնելուն ուղղված տրամադրած 100 մլն դոլարի հերթական ռազմական վարկը, Հարությունյանն ասաց, որ դա հայկական զինված ուժերի արդիականացման համար նոր հնարավորություններ կընձեռի։
«Հաշվի առնելով գիտատեխնիկական հեղափոխությունը` ժամանակակից սպառազինությունը շատ արագ է զարգանում, և միշտ պետք է ժամանակին համընթաց գնալ։ Չէ՞ որ պատերազմը մշտական կատարելագործում է և հակառակորդից եկող սպառնալիքի չեզոքացում։ Նա սպառազինության նոր տեսակներ է գնում, փոխում է մարտավարությունն ու ռազմավարությունը։ Կանխագուշակելով այդ ռազմավարությունը` կառուցվում են երկրի զինված ուժերը` հաշվի առնելով ֆինանսական հնարավորությունները»,– ընդգծեց նա։
Միաժամանակ Հարությունյանը պարզաբանեց, որ պետք չէ շեշտադրում կատարել նոր տեխնիկա գնելու վրա, այն անհրաժեշտ է ճիշտ օգտագործել։
Այսպես, նրա խոսքով, Ադրբեջանը, Ուկրաինայից ինքնաթիռներ գնելով, չի կարող դրանցից օգտվել, քանի որ հայկական կողմն ավելի քան տասն անգամ փոքր միձոցներով ստեղծել է ՀՕՊ հզոր համակարգ, որը թույլ չի տա, որ վնաս կրեն ինչպես զինված ուժերը, այնպես էլ քաղաքացիական բնակչությունը և օբյեկտները։ -0-