ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերքել է հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրի տարածք ադրբեջանցի զինծառայողների ներթափանցման մասին տեղեկությունները:
«Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:
Загружается новость ... "Лево"
Այսօր ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարությունյան Բաբայանը Facebook-յան իր էջում հայտնել էր, որ տեղեկություն ունի այն մասին, որ 80 ադրբեջանցի զինվորներ են ներխուժել Սոթքի ոկու հանքավայր:
Սոթք-Քարվաճառ մայրուղին անցնում է Սոթքի հարևանությամբ՝ կապելով Հայաստանը Արցախի հետ, որը փակ է նոյեմբերի 25 -ից` Քարվաճառի (Քելբաջար) շրջանը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով: Ինչպես հինգշաբթի խորհրդարանում հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Քարվաճառում նախորդ օրը դրված դարպասները այսօր կոտրվել են , և ադրբեջանական կողմը առաջ է շարժվում:-0-