Քարվաճառում երեկ դրված դարպասներն այսօր կոտրվել են, և ադրբեջանական կողմն առաջ է գալիս. Թագուհի Թովմասյան (ՎԻԴԵՈ)
18:40
26 Նոյեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Քարվաճառի սահմանին, երեկ դրված Քարվաճառի դարպասները այսօր արդեն կոտրվել են և ադրբեջանական կողմն առաջ է գալիս։ Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ արդեն անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Загружается новость ... "Лево"
«Ես ահազանգեր ստացա, որ խնդիր ունենք այս պահի Քարվաճառի սահմանին․ երեկ դրված Քարվաճառի դարպասները այսօր արդեն կոտրվել են և իրենք առաջ են գալիս։ Դրանք պետք է տեղադրվեն այլ վայրում», - ասաց նա:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ուր է մեր սահմանապահ ծառայությունը, ուր է մեր բանակը, ուր են խաղապահները և ուր է պետությունը, որպես ինստիտուտ։ Ինչպես նաև նա կոչ արեց ՀՀ իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչների շահերը պաշտպանելու համար:-0-