Pegasus ավիաընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել

10.01.2022, 22:35

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Pegasus ավիաընկերությունը Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:

Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»՝ հղում անելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

Հայաստանի ավիացիոն իշխանությունները թույլատրել են Flyone Armenia ընկերությանը կատարել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չարտերային չվերթեր: Ընկերության վարչության նախագահ Արամ Անանյանը, անդրադառնալով թռիչքների մեկնարկի ժամկետներին, նշել է, որ սպասում են թուրքական ավիացիոն իշխանությունների թույլտվությանը:-0-