Պատգամավորները երաշխավորագիր են ներկայացրել Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու համար
13.06.2018,
19:21
ՀՀ ԱԺ 11 պատգամավորներ Վճռաբեկ դատարանին Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ 11 պատգամավորներ Վճռաբեկ դատարանին Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է «Ծառուկյան» դաշինքի քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» քաղաքական շարժումը մայիսի կեսերից պարբերաբար ակցիաներ է անցկացնում Հայաստանի Վճռաբեկ դատարանի շենքի առջև` Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու պահանջով։
Սամվել Բաբայանի համար երաշխավորների թվում են` պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը («Ծառուկյան» դաշինք), Արամ Սարգսյանը («Ելք» դաշինք), Վահան Կարապետյանը («Ծառուկյան» դաշինք), Հրանտ Մադաթյանը («Ծառուկյան» դաշինք), Սերգեյ Բագրատյանը («Ծառուկյան» դաշինք), Արայիկ Աղաբաբյանը («Ծառուկյան» դաշինք), Արարատ Զուրաբյանը («Ծառուկյան» դաշինք), Վարդան Բոսթանջյանը («Ծառուկյան» դաշինք), Վահե Էնֆիաջյանը («Ծառուկյան» դաշինք), Տիգրան («Ծառուկյան» դաշինք) և Իվետա Տոնոյանը («Ծառուկյան» դաշինք)։
Սամվել Բաբայանի գործով նիստը կանցկացվի Հայաստանի Վճռաբեկ դատարանում հունիսի 15–ին։ -0-
Загружается новость ... "Лево"