Պատգամավոր. Հայաստանը սաբոտաժով կարող է պատասխանել ԵՏՄ–ի սաբոտաժին
11.04.2016,
19:32
Հայաստանը կարող է սաբոտաժով պատասխանել ԵՏՄ–ի սաբոտաժին:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը կարող է սաբոտաժով պատասխանել ԵՏՄ–ի սաբոտաժին, Facebook սոցցանցի իր էջում գրել է «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Եթե ԵՏՄ-ն մեզ սաբոտաժի է ենթարկում, մենք էլ կարող ենք սաբոտաժի ենթարկել ԵՏՄ-ն: Եթե այդ կառույցը կամ կառույցի երկրները իրենց կարգի չհրավիրեն, Հայաստանը դե յուրե այդ կազմակերպության անդամ մնալով կարող է դե ֆակտո կաթվածահար անել դրա գործունեությունը, քանի որ հնարավորություն ունի դեմ քվեարկելով խափանել ցանկացած որոշման ընդունում (այդ թվում նոր անդամների ներգրավման վերաբերյալ)»,– գրել է Փաշինյանը։
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ–ները հայտնել էին, որ ԵՏՄ վարչապետերի գագաթնաժողովը, որը պետք է անցկացվեր Երևանում ապրիլի 8–ին, հետաձգվել է ղազախական կողմի նախաձեռնությամբ, քանի որ դա կարող էին մեկնաբանել որպես ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկի օժանդակություն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նիստը կկայանա ապրիլի 13–ին Մոսկվայում։
Փաշինյանը նշել է, որ հասկանում է նրանց, ովքեր կարծում են, թե Հայաստանը պետք է դուրս գա ԵՏՄ կազմից, բայց ռացիոնալ չի համարում դա։ Նա հիշեցրել է նաև, որ ԵՏՄ–ն մի կառույց է, որ գործում է կոնսենսուսի սկզբունքով:
Նա նաև հարցադրում է կատարում, թե արդյո՞ք որևէ դե յուրե խոչընդոտ կա, որ Հայաստանը ԵՏՄ անդամ հանդիսանալով ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրերի՝ արդեն իսկ բանակցված և համաձայնեցված փաթեթը:
Հայաստանը ԵՏՄ–ի լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2–ին։ Հայաստանը և Եվրոպական միությունը փետրվարին անցկացրին հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։ 2015 թվականի դեկտեմբերին Եվրամիությունը և Հայաստանը բանակցություններ են սկսել համապարփակ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ, որը կփոխարինի 1999 թվականի գործընկերության և գործակցոթւյան հնացած համաձայնագիրը։