Պաշտոնից ազատվել է Ոստիկանության Երևանի վարչության ղեկավարի տեղակալը

03.03.2016, 20:09
Ոստիկանության Երևանի վարչության ղեկավարի տեղակալ Արմեն Գարբուզյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Պաշտոնից ազատվել է Ոստիկանության Երևանի վարչության ղեկավարի տեղակալը
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության Երևանի վարչության ղեկավարի տեղակալ Արմեն Գարբուզյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Որպես պաշտոնից ազատվելու պատճառ նշվում են կադրային փոփոխությունները: -0-