Փաշինյանը կողմնորոշվել է սփյուռքի գործերով գերագույն հանձնակատարի թեկնածուի հարցում

30.04.2019, 15:00
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվել է սփյուռքի գործերով գերագույն հանձնակատարի պաշտոնի թեկնածուի հարցում:
Փաշինյանը կողմնորոշվել է սփյուռքի գործերով գերագույն հանձնակատարի թեկնածուի հարցում
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կողմնորոշվել է սփյուռքի գործերով գերագույն հանձնակատարի պաշտոնի թեկնածուի հարցում, գրում է «168 ժամ» թերթը։

Պարբերականի տվյալներով, տվյալ պաշտոնում կնշանակվի Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը։

«Ոչինչ չեմ կարող ասել։ Որոշումը կկայացնի վարչապետն օրենքով սահմանված կարգով»,– ասաց Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով նշանակման մասին լուրերը։

Կարապետյանը հիշեցրեց, որ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրինագիծը դեռ չի ընդունվել խորհրդարանի կողմից եզրափակիչ ընթերցմամբ, «հետևաբար այդ մասին խոսելը դեռ ժամանակավրեպ է»։ --0—