Փաշինյանի հրաժարական և ռազմական դրության չեղարկում. Նաիրա Զոհրաբյանը նշել է քննարկման 2 հիմնական հարցերը

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և ռազմական դրության չեղարկումը՝ երկու հիմնական հարցերն են, որոնք պետք է քննարկել: Այս մասին հայտնել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր ԱԺ քառօրյա նստի ընթացքում:
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով պետք է հնարավորինս շուտ կանգնեցնել Փաշինյանի գործողությունները և փորձել ուղղել ստեղծված դրությունը, «քանի դեռ նա չի հասցրել նոր ավերածություններ անել»
«Հեռացնել նրան (Նիկոլ Փաշինյանին, խմբգր.) իշխանությունից և մենք քննարկենք այստեղ՝ այս դահլիճում, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ փորձենք փրկել պայմանագրի տակ տեղադրված այն ականները, որոնք վերաբերում են ՀՀ անվտանգությանը, Մեղրիին, Հայաստանի տարածքներն և փորձենք նաև ինչ հնարավոր է փրկել Արցախից»,- նշել է Զոհրաբյանը:
Պատգամավորը նաև նշել է, որ Հայաստանում հնարավոր չէ քաղաքացիական պատերազմ, «հայը հայի արյուն չի թափելու»:-0-