Փաշինյանը ԱԳ փոխնախարար է նշանակել
28.12.2020,
17:58
Վարչապետը նաև մի շարք այլ որոշումներ է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբեր./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթիի օրը ստորագրել է մի շարք որոշումներ:
Այսպես, Արա Նազարյանն ազատվել է ԱԻ նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել ԱԻ նախարարի տեղակալ:
Մեկ այլ որոշմամբ, Արմեն Փամբուխչյանը ազատվել է ԱԻ նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ԱԻ նախարարի առաջին տեղակալ:
Գագիկ Ղալաչյանը դեկտեմբերի 28-ից նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Գայանե Մարկոսյանը 2021թ.-ի փետրվարի 3-ից ազատվում է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից:
Հիշեցնենք, որ Արա Նազարյանը ԱԻ նախարարի առաջին տեղակալ է նշանակվել 2020թ.-ի մայիսի 11-ին: -0-