Փաշինյանն ազատել է Օսիպյանին իր գլխավոր խորհրդականի պաշտոնից
08.10.2019,
10:35
Վալերի Օսիպյանն ազատվել է Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վալերիյ Օսիպյանն ազատվել է Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը հրապարակված է կառավարության կայքում։
Ավելի վաղ Օսիպյանն ազատվել է Հայաստանի ոստիկանապետի պաշտոնից։ Այդ մասին հրամանագիրը ստորագրվել է երկրի նախագահի կողմից սեպտեմբերի 18–ին վարչապետի առաջարկությամբ։ Նույն օրն Օսիպյանը նշանակվել է կառավարության ղեկավարի գլխավոր խորհրդական։
Հոկտեմբերի 3–ին հայկական լրատվամիջոցները հայտնել են Օսիպյանի հրաժարականի մասին։ Ոչ ինքը, ոչ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ում «Նովոստի–Արմենիա» գործակալությունը դիմել էր մեկնաբանություն ստանալու նպատակով, այդ տեղեկությունը չեն հաստատել։ -0-