Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից. ԶԼՄ

03.10.2019, 20:26
Դեմ լինելով իր նշանակմանը՝ Օսիպյանը հրաժարվել է աշխատանքի գնալ:
Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից: Այս մասին հայտնում է Aysor.am-ը՝ վկայակոչելով իր հավաստի աղբյուրներին։

«Դեմ լինելով իր նշանակմանը՝ Օսիպյանը հրաժարվել է աշխատանքի գնալ, այդ պատճառով էլ կառավարության կադրերի բաժինը, դարձյալ առանց նրա գիտության, արձակուրդ է ուղարկել նախկին ոստիկանապետին: Իսկ այսօր լրացել է արձակուրդի ժամկետը, սակայն Օսիպյանն աշխատանքի վերադառնալու փոխարեն ազատման դիմում է ներկայացրել», - գրում է կայքը:

Տեղեկատվությունը ճշտելու համար «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը զանգահարեց ՀՀ վարչապտի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին, սակայն վերջինս նշեց, որ տեղեկատվությունը դեռ հնարավոր չի եղել ճշտվել: Հարցին, թե երբ պարզ կլինի, ասաց. «Պարզ կլինի` կասենք, պարզ չլինի` չենք ասի»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Վալերիյ Օսիպյանը հրաժարական էր տվել ՀՀ ոստիկանապետի պաշտոնից: Նույն օրը նա նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:-0-