Փաշինյանն աշխատանքից ազատել է ԿԳՄՍՆ փոխնախարարին ու երկու գերատեսչությունների ղեկավարների

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի երեք պաշտոնյաների աշխատանքից ազատելու մասին որոշում է ստորագրել:
Այսպիսով, Գրիշա Թամրազյանն ազատվել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից:
Սմբատ Գոգյանը սեպտեմբերի 25-ից ազատվում է ՀՀ Բարձրագույն որոակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից:
Կառավարության ղեկավարի երրորդ որոշմամբ՝ Գեորգի Ավետիսյանն ազատվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել 2020 թվականի մայիսի 13-ին: Որպես իր որոշման հիմնական պատճառ՝ նա նշել էր կրթության և գիտության բարեփոխումների անհամապատասխանությունը իր ընկալման մեջ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ռազմավարության հետ: Գոգյանն այս պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հունիսի 12-ին: -0-