Փաշինյանն ակտիվացնում է հանդիպումներն իր թիմի հետ, օրակարգի հարցերից մեկը Քոչարյանի գործով ՍԴ որոշումն է

06.09.2019, 11:45
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին մինչև ուշ գիշեր հանդիպումներ և քննարկումներ է անցկացնում իր թիմի ներկայացուցիչների հետ, գրում է «Ժողովուրդ» թերթը։
Փաշինյանն ակտիվացնում է հանդիպումներն իր թիմի հետ, օրակարգի հարցերից մեկը Քոչարյանի գործով ՍԴ որոշումն է
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին մինչև ուշ գիշեր հանդիպումներ և քննարկումներ է անցկացնում իր թիմի ներկայացուցիչների հետ, գրում է «Ժողովուրդ» թերթը։

«Նախօրեին կայացել է փակ ձևաչափով հանդիպում կառավարության ներկայացուցիչների հետ, որին ներկա են եղել նաև ուժային կառույցները»,– ասվում է գրառման մեջ։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնի է դարձել պարբերականին, իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ նախօրեին բավականին երկար քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ–ի կայացրած որոշումը։
«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հանգստացրել է իշխանություններին, հավաստիացնելով, որ ՍԴ–ի որոշումը չի կարող ենթադրել Քոչարյանի ազատումը կալանքից»,– ասվում է հրապարակման մեջ։

Թերթի տեղեկություններով, այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում սխասվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ -0-