Պահանջված դեղամիջոցներից մեկը կվերանա Հայաստանի դեղատներից

21.11.2018, 18:43
Արտադրությունից հանվում են մինչև 2019 թվականի դեկտեմբեր պիտանելիության ժամկետով 1801800 սերիայի դեղամիջոցները։
 Պահանջված դեղամիջոցներից մեկը կվերանա Հայաստանի դեղատներից
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է Սերբիայի «Զդրավլե» դեղագործական ընկերության արտադրության «Սպազմալգոն» (դեղահատեր, 500մգ+ 5մգ+ 0,1մգ, բլիստերում 50/5x10/) դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, արտադրությունից հանվում են մինչև 2019 թվականի դեկտեմբեր պիտանելիության ժամկետով 1801800 սերիայի դեղամիջոցները։

«Հայտնաբերված դեղը գրանցված չէ Հայաստանի Հանրապետությունում»,– նշվում է հաղորդման մեջ։


Նշված դեղը ներկրող դեղագործական կազմակերպությանը հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող բոլոր դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները:

Սպազմալգոնը համալիր գործողության դեղամիջոց է, որը հաճախ օգտագործվում է որպես հակաբորբոքային, ցավազրկող, ջերմիջեցնող, սպազմալիտիկ միջոց։ -0-