Օսիպյան. Հայաստանի դատարանների արգելափակումն ինքնաբուխ ակցիա էր
23.05.2019,
19:00
Մայիսի 20–ին Հայաստանի դատարանների արգելափակումն ինքնաբուխ բնույթ էր կրում:

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 20–ին Հայաստանի դատարանների արգելափակումն ինքնաբուխ բնույթ էր կրում, հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Կիրակի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Հանուն անկախ դատարանների» ակցիայի մեկնարկի մասին և կոչ է արել երկուշաբթի առավոտյան արգելափակել բոլոր դատարանների շենքերի ելքերն ու մուտքերը։ Երկուշաբթի 8։30–ից մինչև 13։30–ը վարչապետի կոչով ակտիվիստների խմբերն բացել ապաարգելափակել են Երևանի և Հայաստանի մի շարք մարզերի դատարանների շենքերը։
Նույն օրը Փաշինյանը հայտարարել է, որ դատարանները չեն օգտվում հանրության վստահությունից, և եկել է դատական համակարգում «վիրահատական միջամտության» ժամանակը։ Մասնավորապես, նրա խոսքով, Հայաստանի դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի։
Օսիպյանը հայտնեց նաև, որ ոստիկանությունն իր գործողություններում որևէ կերպ չի սահմանափակվել։
Պատասխանելով այն նկատողությանը, թե ակցիան անցկացվել է վարչապետի կոչով, ոստիկանապետը նշեց, որ դատարանների արգելափակումը տեղավորվում է հավաքների ազատության մասին օրենքի դրույթներում։
«Ես դա դիտարկում եմ որպես ինքնաբուխ ակցիա և հրատապ հավաք»,– ասաց նա։
Նրա խոսքով, ոստիկանությունն ունի նյութեր, որոնցում իրավապահ մարմինների աշխատողները կոչ են անում ակցիաների մասնակիցներին բացել շենքերի մուտքերը։
«Պարզապես բախումներից և ավելորդ լարվածությունից խուսափելու համար` մենք ընտրել ենք այնպիսի ռազմավարություն, որը սկզբնական փուլում ենթադրում էր բացատրական աշխատանք»,– ասաց Օսիպյանը։ -0-

Загружается новость ... "Лево"