Օդերևութաբանները նշել են, թե ինչ եղանակ է սպասվում գարնան առաջին օրերին

27.02.2019, 09:59
Օդերևութաբանները նշել են, թե ինչ եղանակ է սպասվում գարնան առաջին օրերին:
Օդերևութաբանները նշել են, թե ինչ եղանակ է սպասվում գարնան առաջին օրերին

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Այսպես, փետրվարի 27-28-ը, մարտի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային շրջաններում` ձնախառն անձրևի և անձրևի տեսքով: 

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը 27-ից 28-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում այսօր ցերեկային ժամերին կանխատեսվում է +5...+7, հինգշաբթի կցրտի` +2...+4, սակայն կիրակի ջերմաստիճանը կրկին կբարձրանա` +7...+9։–0–