ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Օդերևութաբանների կանխատեսմամբ, մարտի 5–8–ը Երևանում, ինչպես նաև Հայաստանի գրեթե ողջ տարածքում ու Արցախում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։-0-