416.92
4.78
387.22
+16
Եղանակը Երևանում
Հայ

Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

09:00
30 Ապրիլի 2016
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

  • Ապրիլի 25–ին ժամը 21։51–ի սահմաններում Երևանի Հալաբյան փողոցում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից ոչ հեռու, N63 ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել։ Ճշտված տվյալներով, ավտոբուսի պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել, յոթ տուժածներ հոսպիտալացվել են, այդ թվում` անչափահասներ և հղի կին։ Պայթյունի վարկածները մի քանիսն էին` հասարակության ծայրահեղականացումից մինչև ահաբեկություն, որը, սակայն, շուտով հերքվեց։ Դեպքի վայրի զննության արդյունքում  հայտնաբերվել էր նախկինում երկու անգամ դատված անձի բջջային հեռախոսային քարտ, իսկ մեկ օր անց Հայաստանի քննչական կոմիտեն հրապարակեց Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի ենթադրյալ մեղավորի անունը։
  • Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զբաղեցրած պաշտոններից ազատել է Պաշտպանության ոլորտի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների։ Ինչպես հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, նախագահի հրամանագրերով զբաղեցրած պաշտոններից ազատվել են` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ, կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը։     
  • Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը։ Օրենսգրքի լրացումների հիմքում ընկած են բարեփոխված Սահմանադրության սկզբունքները։ Նրա խոսքով, փորձ է արվել ստեղծել ընտրական ավանդական զեղծարարություններից խուսափելու, օրինակ, քվեաթերթերի լցոնումից, կրկնաքվեարկությունից, այսպես կոչված, «կարուսելի» կիրառումից խուսափելու մեխանիզմներ։ 

  • ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի առաջին ժամերի որոշ մանրամասներ։ Բակո Սահակյանը նշել է, որ ապրիլի 2–ի գիշերը նա խորհրդակցություն է անցկացրել պաշտպանության նախարարի, Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ղեկավարների հետ, քանի որ նրան իրազեկել էին ադրբեջանական զորքի տեղաշարժի մասին։

  • «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներքին սպառողի համար գազի գործող սակագնի վերանայման հայտ է ներկայացրել։ Այդ մասին ընկերությունը հայտնել էր չորեքշաբթի` ապրիլի 27–ին։ Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Ռուսաստանը նվազեցրել է Հայաստան մատակարարվող գազի գինը 165 դոլարից մինչև 150 դոլար 1000 խմ գազի դիմաց։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման