Նոր տեղեկություններ Շամիրամում հնչած կրակոցներից տուժածների առողջության վերաբերյալ

02.08.2017, 15:57
Նախօրեին Արագածոտնի Շամիրամ գյուղում հնչած կրակոցներից տուժել է 7 մարդ, չորսը մահացել են։
Նոր տեղեկություններ Շամիրամում հնչած կրակոցներից տուժածների առողջության վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Արագածոտնի Շամիրամ գյուղում հնչած կրակոցներից տուժել է 7 մարդ, չորսը մահացել են։

Ինչպես հայտնում են Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Загружается новость ... "Право"

«Այժմ բուժումը շարունակում են 5 տուժած` 2-ը Աշտարակի բժշկական կենտրոնում, 3-ը «Աստղիկ» բժշկական կենտրոնում»,– ասվում է հաղորդման մեջ։

Ըստ հաղորդման, բոլորի առողջական վիճակը գնահատվում է կայուն, առկա է դրական շարժընթաց, կյանքին սպառնացող վտանգ չկա:

Ինչպես նախօրեին հայտնել էր Հայաստանի առողջապահության նախարարությունը, հղում անելով մարզպետարանի առողջապահության և սոցիալական անվտանգության վարչության ղեկավար Արմեն Պետրոսյանին, առավել ծանր վիճակում գտնվող չորս տուժածները տեղափոխվել են Երևանի «Արմենիա» և «Աստղիկ» կենտրոններ։ -0-