Նոր տվյալներ են հայտնի Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ

31.08.2019, 13:05
Վրաստանում ՀՀ դեսպանությունը նոր տվյալներ է հաղորդել Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած հայրենակիցների առողջական վիճակի վերաբերյալ:
Նոր տվյալներ են հայտնի Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանում ՀՀ դեսպանությունը նոր տվյալներ է հաղորդել Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած հայրենակիցների առողջական վիճակի վերաբերյալ:

Այսօր՝ ժամը 02։00-03։00 միջակայքում Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։

Ինչպես նշվում է դեսպանության ֆեյսբուքի էջում, տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված ՀՀ քաղաքացիներից 9-ն արդեն դուրս են գրվել։

Загружается новость ... "Право"

Հիվանդանոցներում գտնվող ՀՀ 7 քաղաքացիներից երկուսի վիճակը գնահատվում էծայրահեղ ծանր, մեկինը՝ ծանր։

Մեկ տուժածի վիճակը կայուն է, ունի կոտրվածքներ, գիտակցությունը տեղն է։

Տուժածներից երեք մարդ էլ ստացել են թեթև վնասվածքներ:  Բժիշկների կանխատեսումներով, հավանական է, որ այսօր դուրս գրվեն։

Հաղորդվում է, որ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները գտնվում են հիվանդանոցներում։ -0-