Natioanl Geographic-ը Հայոց ցեղասպանությունը վերապրածների մասին տեսանյութ է հրապարակել

19.03.2016, 12:15
Natioanl Geographic-ը իր կայքի տեսանյութերի բաժնում Հայոց ցեղասպանությունը վերապրածների մասին տեսանյութ է հրապարակել։
Natioanl Geographic-ը Հայոց ցեղասպանությունը վերապրածների մասին տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի–Արմենիա/. Natioanl Geographic-ը իր կայքի տեսանյութերի բաժնում Հայոց ցեղասպանությունը վերապրածների մասին տեսանյութ է հրապարակել։

«Հայերի կոտորածները 100 տարի անց էլ շարունակում են հետապնդել վերջին վերապրածներին» խորագրով 3 րոպե տևողությամբ տեսանյութը նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։ Տեսանյութում Ցեղասպանությունը վերապրած մարդիկ պատմում են այդ սարսափելի իրադարձություններին մասին։

 

1915 թ.–ից սկսած 500 հազարից մինչև 1,5 մլն էթնիկ հայեր, որոնք բնակվում էին Թուրքիայում, սպանվեցին կամ արտաքսվեցին իրենց պապենական հողերից, որտեղ դարեր շարունակ խաղաղ բնակվում էին թուրքերի հետ։ Հայերն այդ ջարդերն անվանում են ցեղասպանություն, իսկ թուրքերը նշում են, որ դա ծավալուն պատերազմի հետևանք էր, որի հետևանքով շատերը տուժեցին, այդ թվում` թուրքերը։ Այդ իրադարձությունները վերապրած քիչ թվով հայերից հինգը պատմում են այն սարսափների մասին, որոնց հետ բախվել են`փոքր տարիքում հեռանալով հայրենական հողերից, ինչպես նաև խոսել են այն մասին, թե ինչպիսին էր կյանքն արտաքսման մեջ, նշվում է հրապարակման մեջ։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-