ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա առավել կարևոր նորությունների իր տարբերակը:
Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 13-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվեց վարչապետ: Նորանշանակ վարչապետն ասաց, որ Հայաստանի նոր կառավարությունը ձևավորվելու է պրոֆեսիոնալներից: