23-ամյա աղջիկը որոնվում է ոստիկանության կողմից որպես անհետ կորած

14.09.2016, 18:42
ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1993 թ.-ին ծնված Ինեսա Սրապիոնյանը:
23-ամյա աղջիկը որոնվում է ոստիկանության կողմից որպես անհետ կորած
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1993 թ.-ին ծնված Ինեսա Սրապիոնյանը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Աղջիկը, ով բնակվում է Տիգրան Մեծի պողոտա, 36 շենք, 70 բնակարան հասցեում, սեպտեմբերի 13-ին` ժամը 15:30-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:

«Ինեսա Սրապիոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել, 095-90-90-77, 010-45-02-02, 1-02 հեռախոսահամարներով», - նշվումէ հաղորդագրության մեջ: -0-