Նախարարը պատմեց Հայաստանում կրթական հավաստագրերի ներդրման մասին. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

28.04.2019, 15:27
Հայաստանում բուհեր ընդունվելու համար կրթական հավաստագրերի  ներդրումը հնարավոր կդառնա ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բարեփոխման ավարտից հետո:
Նախարարը պատմեց Հայաստանում կրթական հավաստագրերի ներդրման մասին. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում բուհեր ընդունվելու համար կրթական հավաստագրերի համակարգի ներդրումը հնարավոր կդառնա ուսումնական հաստատությունների ֆինանսավորման բարեփոխման ավարտից հետո: Այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը` մեկնաբանելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկը կրթական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ:

Ապրիլի 25-ին կառավարության նիստում Ավինյանն առաջարկեց ներդնել կրթական հավաստագրերի համակարգ, որոնք հնարավորություն կընձեռեն դիմորդներին բուհեր ընդունվել այն մասնագիտություններով, որոնք պետությունն անհրաժեշտ կհամարի: Այդ հավաստագրերի օգնությամբ դիմորդներին հնարավորություն կտրվի ընդունվել իրենց նախընտրած բուհերը:

«Տվյալ պահին մենք քննարկում ենք այդ առաջարկության իրագործման հնարավորությունը:
Նախևառաջ, այն ենթադրում է կրթության ֆինանսավորման մոդելի փոփոխություն: Ըստ էության, այդ առաջարկութունը նպատակային ֆինանսավորման ներդրումն է: Անշուշտ, գործող համակարգը ենթադրում է այդպիսի հնարավորություն, սակայան կան դրա կիրառման մեթոդիկայի հարցեր»,- ասաց Հարությունյանը:

Նախարարի խոսքով, դիմորդների հավասար հնարավորությունների ապայովման համար անհրաժեշտ է կրթության արդար համակարգ:

«Ուսման ինչ-որ փուլում քննությունները պետք է չեղարկվեն: Շրջանավարտը պետք է հնարավորություն ունենա այն բուհը, որտեղ ցանկանում է մասնագիտություն ստանալ»,- ասաց Հարությունյանը: -0-