Նախաձեռնելու եմ քննարկման դնել շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցներ ներդնելու հարցը․ Ավանեսյան

28.04.2025, 23:20
Ավանեսյանը նաև հայտնել է, որ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ բուժաշխատողների նկատմամբ բռնության քրեականացման հարցն է քննարկվում
Նախաձեռնելու եմ քննարկման դնել շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցներ ներդնելու հարցը․ Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ նախաձեռնելու է քննարկման դնել շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության միջոցներ ներդնելու հարցը։

«ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ բուժաշխատողների նկատմամբ բռնության քրեականացման հարցն է քննարկվում», – հայտնել է Ավանեսյանը։ 

Այս մասին նախարարը տեղեկացրել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադի՝ կանչի վայր հասնելուց հետո դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը: Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել: 

Նախարարը նաև տեղեկացրել է, որ գնում են խնդրի լուծման իրավակարգավորման ճանապարհով: 

Նշենք, որ վերջերս Հայաստանում հաճախակի է դարձել շտապօգնության աշխատակիցների նկատմամբ կիրառվող բռնությունը։