439.88
4.45
403.71
+2
Եղանակը Երևանում
Հայ

Moody's գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն»

18:07
07 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Moody's վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկի` ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը` վերանայելով հեռանկարը և սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Բանկի ավանդների վարկանիշերի վերահաստատման և հեռանկարի փոփոխության հիմքում ընկած են բանկի ճկուն և արդյունավետ աշխատանքը բարդ ժամանակներում, ակտիվների կայուն որակը, ֆինանսական միջոցների ներգրավման բազան, ինչպես նաև շահութաբերության աճող ցուցանիշներն ու բարձր իրացվելիությունը:

Համաձայն Moody’s գործակալության` Ամերիաբանկի ակտիվների որակը կմնա կայուն շնորհիվ բանկի վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման և արտարժույթով արտահայտված վարկերի գծով նվազեցված ռիսկի: Ըստ գործակալության սպասումների, Ամերիաբանկի շահութաբերությունը կշարունակի աճել, մինչդեռ կորուստների կլանման ունակությունը կմնա կայուն: Ակնկալվում է, որ բանկի իրացվելիության և ֆինանսական միջոցների ներգրավման կառուցվածքը կմնա կայուն ֆինանսավորման դիվերսիֆիկացման, բարձր իրացվելիության և իրացվելիության այլընտրանքային աղբյուրներին հասանելիության շնորհիվ:

«Կայուն» հեռանկարն արտացոլում է Moody’s-ի ակնկալիքներն առ այն, որ Ամերիաբանկը կպահպանի բարելավված վճարունակությունը, իսկ բանկի ակտիվների որակը և կապիտալը կմնան կայուն:

Ամերիաբանկի մասին 

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Լինելով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկը տրամադրում է նորարար բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Վերջին արդյունքներով Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:48
09 Մարտի 2024
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը
12:23
07 Մարտի 2024
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
10:45
07 Մարտի 2024
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:15
06 Մարտի 2024
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Աշխատակիցը երեք տարի շարունակ դպրոցից հափշտակել է 28մլն դրամ

20:41
06 Մարտի 2024
Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
Կոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը
16:07
06 Մարտի 2024
Սպասվում է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
Օդի ջերմաստիճանը կնվազի 3–5 աստիճանով
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
14:29
06 Մարտի 2024
Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Իրան