ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է Հայաստանում առաջիկա օրերի եղանակի տեսությունը:
Загружается новость ... "Лево"
Եվ այսպես, Հանրապետության տարածքում ապրիլի 3-4-ը, 6-7-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում ապրիլի 3-4-ը, 6-7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-17 մ/վ արագությամբ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում ապրիլի 3-ին ցերեկային ժամերին +15…+17, երեկոյան ժամերին՝ +12…+14: -0-