Փաշինյան. քաղաքացին կրկին փակել է Մաշտոցի պողոտան (LIVE)

27.04.2019, 12:59
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց համաքաղաքացիներին Քաղաքացու օրվա առթիվ:
Փաշինյան. քաղաքացին կրկին փակել է Մաշտոցի պողոտան  (LIVE)
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց համաքաղաքացիներին Քաղաքացու օրվա առթիվ:

Հայաստանը շաբաթ օրն առաջին անգամ նշում է Քաղաքացու օրը:

«Սիրելի ժողովու՜րդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. շնորհավորում եմ բոլորիդ Քաղաքացու օրվա առիթով: Դուք հաղթել եք եւ դուք հաղթելու եք: Դուխով»,- գրել է Փաշինյանը Facebook-ի իր էջում:

Ավելի ուշ Փաշինյանն ուղիղ եթեր դուրս եկավ և ցույց տվեց, թե ինչպես են քաղաքացիները տոնում իրենց օրը: «Քաղաքացին կրկին փակել է Մաշտոցի պողոտան»,- գրել է Փաշինյանը, ավելացնելով, որ այն քաղաքացունն է:



Քաղաքացիների հետ բազմաթիվ սելֆիներից հետո վարչապետն այցելեց Մաշտոցի պուրակում թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես:

Տոնական օրը սկսվել է ծառատունկով և կավարտվի գալա համերգով և հրավառությամբ: Օրվա ընթացքում ամբողջ քաղաքով կանցկացվեն մշակութային և սպորտային միջոցառումներ: -0-