Լեհաստանի քաղաքացին փորձել է կոկաին անցկացնել Հայաստան

12.11.2015, 20:16
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատողները հինգշաբթի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են թմրանյութի խոշոր խմբաքանակով Լեհաստանի քաղաքացու:
Լեհաստանի քաղաքացին փորձել է կոկաին անցկացնել Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատողները հինգշաբթի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են թմրանյութի խոշոր խմբաքանակով Լեհաստանի քաղաքացու, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, թմրանյութը հայտնաբերվել է Սան Պաուլու–Դուբայ–Երևան չվերթով Հայաստանի մայրաքաղաք ժամանած և մաքսային սահմանի «կանաչ միջանցքով» անցած Լեհաստանի քաղաքացի, 1980 թվականի ծնված Ռաֆալ Զելբերտի ուղեբեռի կրկնակի զննման ընթացքում։

«Նրա ճամպրուկում հայտնաբերվել և առգրավվել է 13 պոլիէթիլենային տոպրակ սպիտակ փոշենման զանգվածով։ Փորձաքննության ընթացքում պարզվել է, որ առգրավված թմրանյութը 13 կգ մաքուր քաշով և ավելի քան 4 մլն դոլար շուկայական արժողության կոկաին է»։

Տվյալ փաստով ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի ՔՕ 215–րդ հոդվածի երկրորդ մասով (թմրամիջոցների մաքսանենգություն) և 266–րդ հոդվածի երրորդ մասի երկրորդ կետով (առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների անօրինական շրջանառությւոն իրացման նպատակով)։

Ռաֆալ Զիլբերտը ձերբակալված է, կատարվում է քննություն։ -0-