Լարված իրավիճակ և նոր զարգացումներ հայ-ադրբեջանական սահմանին, 4 զոհ հակառակորդի կրակոցից, կրկնվող կիբերհարձակումներ. հուլիսի 14-ի լրահոսը

15.07.2020, 08:00
Լարված իրավիճակ և նոր զարգացումներ հայ-ադրբեջանական սահմանին, 4 զոհ հակառակորդի կրակոցից, կրկնվող կիբերհարձակումներ. ամփոփում ենք հուլիսի 14-ի լրահոսը

Լարված իրավիճակ և նոր զարգացումներ հայ-ադրբեջանական սահմանին, 4 զոհ հակառակորդի կրակոցից, կրկնվող կիբերհարձակումներ. հուլիսի 14-ի լրահոսը

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ներկայացնում ենք երեքշաբթի՝ հուլիսի 14-ի առավել ուշագրավ նորությունները:

Загружается новость ... "Лево"

Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել էր Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ չկան։

Հուլիսի 14-ի գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ոչնչացվում ադրբեջանական հենակետերը։

Հայաստանում հուլիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 339 նոր դեպք, ընդհանուր` 32490։

Ադրբեջանցի հաքերները կոտրել են ՀՀ վարչապետի կայքը:

Հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում է ստացել երկու զինծառայող, ինչից հետո մի քանի ժամ անց հաղորդվեց ևս երկու նոր մահերի մասին՝ 2 կրտսեր սերժանտների մահվան մասին:

Ադրբեջանում 2 բարձրաստիճան սպա է զոհվել

«Մոնթե Մելքոնյան» կիբերբանակ հաքերական խումբը հրապարակել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալները: 

Հայկական հաքերային թիմերից մեկը հայտնում է, որ կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը: -0-