Կրթական ռեսուրսներ՝ ուսումնառությունն ավելի հետաքրքիր դարձնելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/. Եվս մի քանի օր, և կրկին կանցնենք ուսումնական տարվա ռիթմին:
Կավարտենք գնումները և մեր ուշադրությունը կկենտրոնացնենք կրթության որակի վրա՝ վերհիշել անցածը, գտնել կայքեր ու կրթական ռեսուրսներ, որոնց շնորհիվ ցանկացած թեմա ավելի հեշտ կյուրացվի ու կդառնա հիշարժան:
Այսօր մենք կներկայացնենք այդ ռեսուրսներից ընդամենը մի քանիսը.
· Հայկական կրթական միջավայր պորտալ-ում ներկայացված են տասնյակից ավելի կրթական կայքեր ու պորտալներ: Այստեղ կգտնեք նաև տեսադասեր,
· Քան ակադեմիա-ն հարուստ շտեմարան է, որտեղ մատչելի ու հետաքրքիր մոտեցումներով ներկայացված են թեմաներ բնագիտական և ճշգրիտ առարկաներից,
· Բազմաբնույթ նյութեր կան նաև «Սեբաստացի» գիտա-հանրամատչելի հանդես-ում,
· Ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման հարցում abfinance.am–ը կդառնա Ձեր լավագույն ուղեկիցը,
· https://www.teachingenglish.org.uk/ հղումով կարող եք ուսումնասիրել անգլերեն,
· Հայտնի մարդկանց թանգարաններով ճանապարհորդությունը ավելի հետաքրքիր կդարձնի Մեդիամաքս-ի հատուկ նախագիծը,
· «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների նախագծերին կարող եք ծանոթանալ https://armath.am/hy հղումով,
· Իսկ համացանցում առավելագույն ապահովության նպատակով հետևեք Ապահով համացանց Հայաստան-ի նորություններին:
Նշված կայքերից որն էլ ընտրեք, չմոռանաք խորհրդակցել ուսուցիչների հետ. Ի վերջո, կրթությունը ստատիկ չէ, ուսումնական ծրագրերի բովանդակությունը փոփոխվում է, փոխվում են կարիքները, հաղորդում է Կոնվերս բանկի մամուլի ծառայությունը։
Իսկ Ձեր ուշադրությունը բացառապես կրթությանը սևեռելու նպատակով առաջարկում ենք օգտվել Կոնվերս Բանկի առաջարկներից.
- Առցանց Snap վարկը կօգնի հաշված րոպեներում բավարարել ֆինանսական կարիքները,
- Իսկ C360 փաթեթների շրջանակում հաճախորդներին տրվող կից քարտը կարող եք տրամադրել Ձեր երեխային, վայրկյանների ընթացքում գումար փոխանցել քարտին ու վերահսկել ծախսերը:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 010-511-211:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: