Կրքեր Հայաստանի գլխավոր տոնածառի շուրջ. ԶԼՄ–ներն արդարացնում են դրա թանկությունը

04.12.2018, 10:40
Հանգստյան օրերին սկսվել են Հայաստանի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։
Կրքեր Հայաստանի գլխավոր տոնածառի շուրջ. ԶԼՄ–ներն արդարացնում են դրա թանկությունը
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հանգստյան օրերին սկսվել են Հայաստանի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։ Առաջին անգամ 2005 թվականից Հանրապետության հրապարակում կտեղադրվի 35+2 մետր (գագաթի հետ միասին) բարձրությամբ տոնածառ, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Տոնածառը կզարդարվի 200 կմ լուսային դրասանգներով, 1500 խաղալիքներով, դրա տրամագիծը կկազմի 14 մետր։

«Սոցցանցերում երեկ քննարկվում էր դրա գինը։ Տոնածառը Երևանի համար կարժենա 71 մլն դրամ (145 հազար դոլար)։ Դա դարձել է քննարկման պատճառ։ Նշենք, որ նոր տոնածառը բաղկացած կլինի արհեստական թփերից, և չի պահանջվի կտրել հազարավոր ծառերի ճյուղեր, այն զարդարելու համար, ինչի վրա ամեն տարի ծախսվել է 25-30 հազար դոլար»,– գրում է պարբերականը։

Այդ տեսանկյունից տոնածառն ավելի քիչ ծախսեր է պահանջում։

«Փաստ է, որ հին տոնածառը 12 տարիների ընթացքում ձանձրացրել է բոլորին։ Ամեն դեպքում, գլխավոր տոնածառը մեծ ծախսեր կպահանջեր։ Դրա արժեքը ներկայում քննարկվում է։ Մյուս տարբերակը տոնածառից հրաժարվելն է»,– գրում է թերթը։ -0-