ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհավորեց դպրոցականներին, ուսուցիչներին և կրթության ոլորտի ներկայացուցիչներին դպրության և գիտելիքի օրվա կապակցությամբ։
«Նոր ուսումնական տարին առանձնակի պարտավորեցնող է բոլորիս համար, քանի որ նախաձեռնել ենք լայնածավալ բարեփոխումների ծրագրեր` նպատակ ունենալով կրթական համակարգում ապահովել ժամանակակից միջազգային կրթական չափանիշներին համապատասխան որակ»,– ընդգծեց նախարարը։
Նրա խոսքով, դրա իրականացման հաջողությունը կախված է բոլորիս հետևողական աշխատանքից և ենթադրում է մեծ նվիրում ու պատասխանատվություն:
Загружается новость ...
"Право"
«Վստահ եմ` նոր ուսումնական տարին կլինի բեկումնային ինչպես կրթության և գիտելիքի վերաարժևորման, այնպես էլ ուսուցչի հեղինակության, դերի ու հասարակական գնահատման առումով: Այս տոնական օրն առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ մեր առաջին դասարանցիներին, ովքեր դեպի գիտելիքի աշխարհ իրենց առաջին քայլերն են կատարում»,– նշեց նա։
Նա նաև ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորեց բոլոր մանկավարժներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին ` ցանկանալով, որ ուսումնական տարին նրանք սկսեն աշխատանքային նոր լիցքով ու եռանդով:
«Մշտապես պետք է հիշել, որ գիտելիքներով հարուստ երիտասարդ սերունդ պատրաստելով` մենք հզորացնում ենք պետության հիմքերը, ամրապնդում մեր երկրի տեղն ու դերը ժամանակակից զարգացած երկրների շարքում»,– ավելացրեց Լևոն Մկրտչյանը։ -0-