Կարեն Կարապետյան. ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել

21.09.2017, 16:25
Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական չի տվել:
Կարեն Կարապետյան. ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական չի տվել:

«Ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել», - Եռաբլուրում լրագրողների հարցին ի պատասխան ասել է Կարեն Կարապետյանը, հայտնում է panarmenian.net-ը` հղում անելով Aysor.am-ին։

Загружается новость ... "Право"

Այն դիտարկմանը, թե հայեցակարգում գրված է, որ այն մշակվել է վարչապետի հանձնարարականով, Կարեն Կարապետյանը նշել է. «Ես շատ պարզ ձևակերպեցի՝ նման հանձնարարական չի եղել, երկրորդը՝ յուրաքանչյուր սենց առիթ կարելի՞ է օգտագործել։ Ասել ենք՝ հաշվետվություն կտանք, բոլոր ձեր հարցերին կպատասխանենք, շնորհավոր ձեր տոնը»:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ներկայացրել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը: