Կառավարությունում մեկնաբանել են Փաշինյանի սպասվող հրաժարականի մասին լուրերը

17.12.2020, 15:49
Կառավարությունում մեկնաբանել են Փաշինյանի սպասվող հրաժարականի մասին լուրերը
Կառավարությունում մեկնաբանել են Փաշինյանի սպասվող հրաժարականի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հերքել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը, իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 31-ին պատրաստվում է հայտարարել իր հրաժարականի մասին

Ավելի վաղ, hraparak.am օնլայն ռեսուրսը հայտնել է, որ իշխանական շրջանակներում «լուրեր են շրջանառվում, որ Փաշինյանը դեկտեմբերի 31-ին կհայտարարի իր հրաժարականի և արտահերթ ընտրությունների մասին»:

«Շրջանառվող լուրերն այն մասին, որ իբրև թե վարչապետն իր ամանորյա ուղերձում պատրաստվում է հայտնել իր հրաժարականի մասին, իրականությանը չի համապատասխանում, ավելին, լիովին ապատեղեկատվություն է հանդիսանում: Կոչ ենք անում չտրվել որոշ ԶԼՄ-ների «լուրերին», որոնք իրականացնում են տեղեկատվական տեռոր և հովանավորվում ու ողղորդվում են որոշակի և կոնկրետ ուժերով»,- հայտնել են վարչապետի վարչակազմի մամուլի ծառայությունից: 

«Մենք միշտ բաց ենք ԶԼՄ-ներ հետ կոնտակտների համար և կոչ ենք անում մեր գործընկերներին մեզ հետ կապ հաստատել տեղեկատվության հրապարակումից առաջ և ստանալ հավաստի տեղեկատվություն»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: -0-