Երևանի վարչական շրջաններից մեկում 24 ժամ ջուր չի լինի

13.01.2019, 16:47
Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկում մեկ օրով ջրանջատում կկատարվի:
Երևանի վարչական շրջաններից մեկում 24 ժամ ջուր չի լինի
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկում մեկ օրով ջրանջատում կկատարվի, հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, պլանային աշխատանքներով պայմանավորված, հունվարի 15-ին ժամը 10.00-ից մինչև հունվարի 16-ը 10.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթ, Արաբկիրի 23, 25, 27, 29, 33, 35, 37, 39, 41, 43 փողոցների, Արաբկիրի 17 փողոցի 25, 27 համարների, Արաբկիրի 21 փողոցի 16-ից - 47 համարների, Բաբայան փողոցի 22-ից- 38 համարների, ներառյալ կոտորակները, Ն. Զարյան փողոցի 68, 70, 72, 74 համարների, ներառյալ կոտորակները, Վ. Դավթյան փողոցի, ներառյալ նրբանցքները ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է հաղորդման մեջ: -0-