Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասել է 1 մետրի
27.01.2017,
17:53
Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասել է 1 մետրի:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ջերմուկում ձյան ծածկի բարձրությունը հասել է 1 մետրի, Facebook-ի իր էջում գրել է Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
Հայաստանը գտնվում է Միջերկրական ծովից եկող ցիկլոնի ազդեցության գոտում: Հանրապետության ողջ տարածքում երրորդ օրն անընդմեջ ձյուն է տեղում, լեռնային շրջաններում և լեռնանցնքներում բուք է և ցածր հորիզոնական տեսանելիություն: Սպասվում է, որ տեղումները կշարունակվեն մինչև հունվարի 29-ը: -0-