Ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների կողմից առողջական վիճակի վերաբերյալ դիմում-բողոքների ընդունումը

20.10.2020, 19:43
Ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների, զորահավաքով զորակոչվածների և կամավորականների կողմից առողջական վիճակի վերաբերյալ ԶՈՒ ռազմաբժշկական վարչություն ուղարկվող դիմում-բողոքների ընդունումը
Ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների կողմից առողջական վիճակի վերաբերյալ դիմում-բողոքների ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների, զորահավաքով զորակոչվածների և կամավորականների կողմից առողջական վիճակի վերաբերյալ ԶՈՒ ռազմաբժշկական վարչություն ուղարկվող դիմում-բողոքների ընդունումը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
«Ռազմական դրության պայմաններում բոլոր զինծառայողների, այդ թվում՝ զորահավաքով զորակոչվածների և կամավորականների բուժսպասարկումը հավասարաչափ իրականացվում է ԶՈՒ բուժ-տարհանիչ միջոցառումների ընդհանուր համակարգում, զորամասերում կամ տեղակայման վայրերում գործող կարգի համաձայն»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-