Իսպանական Մերիդա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

11.06.2016, 21:30
Իսպանական Մերիդա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Իսպանական Մերիդա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Իսպանական Մերիդա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Քաղաքային խորհրդում ներկայացված քաղաքական բոլոր չորս ուժերը միաձայն հավանություն են տվել «Արարատ» հայկական միության միջնորդությանը։
Հունիսի 9-ին ընդունված ինստիտուցիոնալ հայտարարությունը 1915-1923 թվականների իրադարձությունները բնութագրում է որպես մարդկության դեմ հանցագործություն և XX դարի առաջին ցեղասպանություն։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-